Զորամասում «դժբախտ պատահարի հետևանքով» մահացել է  կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը
Իրավունք
13:04 16/07/2022
Հայաստան

Զորամասում «դժբախտ պատահարի հետևանքով» մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը

«Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում են ՊՆ:-ից։ 

Նկատենք, որ ՊՆ-ն հայտնում է «դժբախտ պատահարի» մասին, թեպետ՝  դեռ տարվում է քննություն։ 

Placeholder
Զորամասում «դժբախտ պատահարի հետևանքով» մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը