Հայկական գինիների արտադրությունը նվազել է
Տնտեսություն
19:00 16/07/2022
Հայաստան

Հայկական գինիների արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2 մլն 912.8 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.6%-ով:  Նշենք, որ 2021թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 4 մլն 666.2 հազար լիտր գինի:

Այս տարվա հինգ ամիսներին 2.7%-ով ավելացել է շամպայն-գինիների արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մայիսին արտադրության ծավալը կազմել է 193.3 հազար լիտր, 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝  188.3 հազար լիտր։

Ըստ վիճակագրության՝ 4.2%-ով  նվազել է  գարեջրի արտադրությունը: Այսպիսով, հանրապետությունում հունվար-մայիսին արտադրվել է 8 մլն 599.8 հազար լիտր գարեջուր, 2021թ-ի հունվար-մայիսին՝ 8 մլն 973.4 հազար լիտր։
 

Placeholder