Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր մասին
Մշակույթ
12:30 16/07/2022
Աշխարհ

Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր մասին

Բրիտանացի երգչուհի Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր կյանքի մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ այն  կպատմի 34-ամյա կատարողի անձնական կյանքի և կարիերայի մասին։ Նախագծի պրեմիերայի ժամկետի մասին դեռ տեղեկություններ չկան։

«Այն պետք է անպայման դիտել հեռուստատեսությամբ: Չնայած այն հանգամանքին, որ բոլորը գիտեն նրա անունը, Ադելը դեռևս բավականին խորհրդավոր է որպես անհատականություն։ Նրա կյանքը կտրուկ փոխվել է իր դեբյուտային ալբոմի թողարկումից հետո», - ասում է ինսայդերը:

Հրատարակության համաձայն, Ադելը հույս ունի, որ վավերագրական ֆիլմը կօգնի հարթել երկրպագուների դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ հունվարին երգչուհու համերգը Լաս Վեգասում մեկնարկից 24 ժամ առաջ չեղարկվել էր։ Երգչուհին խոստացել է այս տարի անցկացնել  շոուն, սակայն ամսաթիվը դեռ չի նշվում։
 

Placeholder
Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր մասին