Առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես
Սպորտ
16:40 16/07/2022
Հայաստան

Առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)  առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված  Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։

«Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։ Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է  IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ  ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ»,- նշում են ֆեդերացիայից։ 

Placeholder
Առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես