Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
Քաղաքական
15:22 16/07/2022
Հայաստան

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ հայցադիմումը ստացվել է հուլիսի 15-ին։ 

Երևանի քաղաքապետի պահանջն է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար Ի. Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել»։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մաս.

«Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»:

 

Placeholder
Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին