Երուսաղեմի հայ պատրիարքը ԱՄՆ նախագահին նվիրել է հայկական հախճապակուց ափսե և նուռ
Հասարակություն
14:18 18/07/2022
Հայաստան

Երուսաղեմի հայ պատրիարքը ԱՄՆ նախագահին նվիրել է հայկական հախճապակուց ափսե և նուռ

 Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատմել է, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ է և իր անունից ևս շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենի հետ հանդիպելուց հետո կրկին համոզվեցի, որ առաջնորդների մեծությունը նրանց համեստության մեջ է:

Բեթղեհեմի Ծննդյան տաճար կատարած այցի ընթացքում տիար Բայդենը պարզապես մոտեցավ նաև ինձ, ձեռնվեց և զրուցելու առիթ տվեց»,-գրել  է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելել է  Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում է ունեցել  Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել նաև այլ թեմաներ:

Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ:




 

Placeholder