Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խամենեին՝ Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի աշնանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և պատերազմին օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմանը։
Այաթոլլահ Խամենեին Էրդողանին զգուշացրել է, որ Իրանը թույլ չի տա արգելափակել Հայաստանի հետ սահմանը։
«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության երթուղի է»,- ասել է Խամենեին, ում խոսքը մեջբերում է ԻՌՆԱ-ն։