«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
Իրավունք
13:52 19/07/2022
Հայաստան

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրել այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։

Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։

Placeholder
«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը