Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով և հորդորել է եվրոպական երկրներին արագ քայլեր ձեռնարկել պատվաստումների և դիմակներ կրելու հարցում։
«Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «օմիկրոնի» ենթատեսակներով, մասնավորապես՝ BA.2 և BA.5»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասված է նրա հայտարարության մեջ։
Նա ասել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, իսկ անցած շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք։ Կլյուգը նաև մտահոգություն է հայտնել, որ ցուրտ եղանակի մոտենալուն պես COVID-19-ն ավելի ինտենսիվ կտարածվի։