Երևանի Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան
Մշակույթ
13:59 19/07/2022
Հայաստան

Երևանի Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այդ նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ­կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:

Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։

Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:

Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Placeholder