Boeing-ը մինչև 2041 թվականը Ռուսաստան ու Կենտրանական Ասիա ինքնաթիռ չի մատակարարի
Տնտեսություն
19:33 19/07/2022
Աշխարհ

Boeing-ը մինչև 2041 թվականը Ռուսաստան ու Կենտրանական Ասիա ինքնաթիռ չի մատակարարի

Boeing-ը նվազեցրել է կոմերցիոն օդանավերի  կանխատեսվող պահանջարկը առաջիկա երկու տասնամյակների ընթացքում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Ռուսաստան և Կենտրոնական Ասիա ինքնաթիռների մատակարարումների անորոշության պատճառով:
Ամերիկյան Aircraft Corporation-ը նախատեսում է մինչև 2041 թվականը պատվիրատուներին հանձնել 41200 ինքնաթիռ։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշն ավելի բարձր էր կանխատեսման մեջ՝ 43,6 հազար՝  Bloomberg-ի հրապարակումը փախնցում է  centralasia-ն։

Boeing-ը նաև կրճատել է իր ամբողջ տարվա ուղևորների աճի կանխատեսումը 4 տոկոսից մինչև 3,8 տոկոս:

Հետընթացը նշանակում են, որ աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ առևտրային օդատիեզերական արդյունաբերության վրա: Boeing-ի եվրոպական մրցակից Airbus-ը նույնպես կրճատել է առաջիկա երկու տասնամյակների   ցուցանիշները՝ պատճառաբանելով էներգիայի գների աճը:

Կրճատված օդանավերի մեծ մասը՝ 1500 ինքնաթիռ, Boeing-ը պատրաստվում էր տեղափոխել Ռուսաստան։ Այժմ ընկերությունը ներկայացրել է 2022-2041 թվականների մատակարարման քարտեզը, որտեղ Ռուսաստանը և Կենտրոնական Ասիան ստվերված են մոխրագույնով. մատակարարումներ չեն նախատեսվում:
 

Placeholder