Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու մասին։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այդ գաղափարն անպայման կվնասի ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային, ինչպես նաև ողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերում է ԻՌՆԱ-ն։
Նա նշել է, որ Սիրիայի հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իսկ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պետք է լուծեն այդ խնդիրը բանակցությունների միջոցով։