ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
Քաղաքական
12:23 19/07/2022
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցի քննարկման ժամանակ կոչ է արել չքաղաքականացնել այդ հարցը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Անցյալ շաբաթ Ստամբուլում հացահատիկի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության միջև։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ։

Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է. «Մենք լուրջ մարդիկ ենք և հանդիպում ենք, երբ զրույցի թեմա կա, և երբ կա կողմերի պատրաստակամությունը լսելու միմյանց։ Ռուսաստանը սրան շատ կառուցողական է մոտենում։

Եվ եթե մենք աշխատում ենք և փորձում ենք հասնել նրան, որ աշխարհում բոլորի համար ապահովվի պարենային անվտանգությունը, ապա եկեք խոսենք հենց այդ մասին, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելու և Ռուսաստանին մշտապես ինչ-որ բանի մեջ մեղադրելու փորձերի մասին»։

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը