Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներքին «վերջնաժամկետ» է սահմանել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ներքին «վերջնաժամկետ» է սահմանել Եվրամիությանն անդամակցելու համար։ Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր մոտ ոչ թե կառավարությունը, այլ անձամբ նախագահ Զելենսկին է սահմանել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներքին վերջնաժամկետ: Բայց ես ձեզ չեմ ասի, թե այն երբ է»,-ասել է նա Forbes Ukraine-ին տված հարցազրույցում:
Կուլեբայի խոսքով՝ որոշումը դեռևս կախված է Եվրամիությունից, ոչ թե միայն Ուկրաինայից։
«Եթե մենք վերջնաժամկետ հայտարարենք, ապա ԵՄ-ում հնարավոր է ինչ-որ մեկին այնքան վախեցնենք, որ նա միտումնավոր դանդաղեցնի այն ամենը, ինչը կապված է Ուկրաինայի եվրաինտեգրման հետ»,-հավելել է արտգործնախարարը։
Հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Ուկրաինային տրամադրել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ՝ մի շարք պայմաններով, և քանի դեռ դրանք չեն կատարվել, այդ թեմայով բանակցություններ չեն սկսվի։ Կիևը պետք է ակտիվացնի պայքարը կոռուպցիայի դեմ, իրականացնի դատական խորը բարեփոխումներ և ապաօլիգարխացում: