ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը
Տնտեսություն
10:50 20/07/2022
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը

ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին  հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

Նախարարն ամփոփել է անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Վերջինիս խոսքով, Վաշինգտոնում ինքը Վրաստանում գյուղատնտեսության զարգացման համար կարևոր հարցեր է քննարկել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ։

«Ուշադրության կենտրոնում էին պարենային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները… Մեզ համար հույժ կարևոր է երկրում հացահատկի, մասնավորապես ցորենի արտադրության ծավալների ավելացումը և ինքնապահովման մակարդակը զգալիորեն բարձրացնելը։ Այս ուղղությամբ ԱՄՆ-ի աջակցությունը, անշուշտ, կարևոր է»,- ասել է նա։

«Սաքստատ»-ի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ծավալը մեծացել է 32,9 տոկոսով՝ կազմելով 136,1 հազար տոննա։ Երկրում գարու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 28,4%-ով և կազմել 58,3 հազար տոննա։ Եգիպտացորենի բերքը կազմել է 233 հազար տոննա, ինչը 8,6%-ով պակաս է 2020 թ.-ի ցուցանիշից:

Վրաստանն արտադրում է երկրում սպառվող ցորենի միայն մեկ հինգերորդ մասը։ Մնացածը ներմուծումն է կազմում, որի 90%-ից ավելին գալիս է Ռուսաստանից։ Ապրիլին Շամուգիան հայտնել էր, որ առաջիկա տարիներին երկրում աճեցվող ցորենի քանակը նախատեսվում է հասցնել սպառվող քանակի 15%-ից մինչև 50%-ի։

Հուլիսին երկրի իշխանությունները մեկ տարով արգելել ենն տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումը, որպեսզի կանխեն հացահատիկի դեֆիցիտը երկրի ներսում։ 

Placeholder