Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք.Ռուհոլլահ Լաթիֆի
Տնտեսություն
18:35 20/07/2022
Տարածաշրջան

Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք.Ռուհոլլահ Լաթիֆի

Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ): Ինչպես գրում «168 ժամը»՝ Tehran Times-ին այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:

Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 245,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 33,7 տոկոսով։

Միաժամանակ հայկական ապրանքների արտահանումը իրանական շուկա կազմել է 45,7 մլն դոլար (աճը՝ 54,7%), իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 29,7%-ով՝ կազմելով 200,03 մլն դոլար։

Placeholder