Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դրժել է իր խոստումները և զգալիորեն կրճատել զենքի մատակարարումը Կիևի ռեժիմին՝ սահմանափակվելով ռադիոապարատ և պահեստամասեր ուղարկելով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Die Welt-ը։
Հոդվածի հեղինակը նշել է, կառավարության ղելավարը հաստատել է իր պատրաստակամությունը օգնելու Ուկրաինային «քանի դեռ նրան անհրաժեշտ է այս աջակցությունը՝ տնտեսական, հումանիտար, ֆինանսական և զենքի մատակարարման միջոցով», բայց միջինում Գերմանիան ուղարկել է միայն ռադիոապարատ , ձեռքի նռնակներ, գնդացիրների մասեր և պայթեցնող լարեր։ Վերջին առաքումը ներառում է յոթ հաուբ, հինգ հազար սաղավարտ, հակադրոնային սարքավորումներ և մեքենաների մասեր:
«Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Կիևը Գերմանիայից ստացել է 42,000 պարենային չափաբաժին, իսկ երկրորդում՝ 102 անզրահապատ մեքենա», - թվարկել է հեղինակը։
Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ իշխանությունների կողմից զենք մատակարարելուց հրաժարվելու պատճառով Զելենսկու ռեժիմը շարունակում է դրանք գնել Գերմանիայում իր հաշվին. հունիսին Ուկրաինան գնել է մոտ երեք հազար RGW 90 Matador հակատանկային զենք անմիջապես արդյունաբերող ձեռնարկություններից։