Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5685 դեպք, սա մայիսի 2-ից ի վեր վարակվածների ամենամեծ թիվն է։ entralasia.media պորտալի փոխանցմամբ՝ այդ մասին հուլիսի 20-ին հայտնել են օպերատիվ շտաբից։
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 1640, Սանկտ Պետերբուրգում՝ 572 և Մոսկվայի մարզում՝ 443։
Օրվա ընթացքում հոսպիտալացվածների թիվը կազմել է 1110, նույն ժամանակահատվածում ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 4317 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր ցուցանիշը հասել է 17,919,843-ի։
Մեկ օրվա ընթացքում COVID-19-ով 37 հիվանդ է մահացել. Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում՝ 381 997 մարդ։
Համաճարակի բռնկումից ի վեև վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18 504 729-ի։