Գենետիկ ինժեներները կարողացել են «կոտրել» մրգաճանճի ուղեղը և հաջողությամբ կառավարել այն
Կրթություն, գիտություն
12:59 20/07/2022
Աշխարհ

Գենետիկ ինժեներները կարողացել են «կոտրել» մրգաճանճի ուղեղը և հաջողությամբ կառավարել այն

Ռայսի համալսարանի հետազոտողները կարողացել են գենետիկորեն կոտրել մրգաճանճերի ուղեղը և վերահսկողություն հաստատել դրանց վրա։ «Գազետա ռու»-ն գրում է, որ գիտնականների աշխատանքը հրապարակվել է Nature Materials ամսագրում։

Հետազոտողները գենետիկորեն նախագծել են ճանճեր, որոնց որոշ նեյրոններ կարողանում են առաջացնել որոշակի ջերմաստիճանի նկատմամբ զգայուն իոնային ալիք: Երբ գիտնականները տաքացրին այդ ալիքը, նեյրոններն ակտիվացել են, ինչի հետևանքով ճանճը բացեց իր թևերը:

Գիտնականների խոսքով՝ ջերմային խթանիչը պատրաստված է երկաթի օքսիդի նանոմասնիկներից, որոնք ներարկվում են միջատների ուղեղում։ Մասնիկները տաքանում են մոտակայքում մագնիսական դաշտի առկայության դեպքում:

Համակարգը փորձարկվել է մագնիսական կծիկի փոքր պատյանում: Մագնիսական դաշտի ակտիվացումը իսկապես հնարավորություն տվեց կառավարել ճանճերի գործողությունները։

Հետազոտողների խոսքով՝ ապագա աշխատանքում նրանք նախատեսում են օգտագործել այս մեթոդը՝ խթանելու մարդու ուղեղի կեղևի տեսողական հատվածը՝ մասամբ վերականգնելով տեսողությունը։

Placeholder