«Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույց. ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին
Իրավունք
10:20 20/07/2022
Հայաստան

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույց. ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին

2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսապանությունից հայտնում են, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։

Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014թ․ ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։

Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։

Զեկույցը նաև նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 

Placeholder
«Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույց. ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին