«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե
Օրվա մամուլ
09:21 21/07/2022
Հայաստան

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու համար, թե ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը արդյոք հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, թե ոչ։

Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»:

Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես մեզ չեն հայտնել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա խոսել է այն, ինչ Հ1-ի եթերում էր ասել: Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե