Դոլարը սկսել է թանկանալ
Տնտեսություն
09:56 21/07/2022
Հայաստան

Դոլարը սկսել է թանկանալ

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 414.69  դրամ՝ հուլիսի 19-ի համեմատ արժևորվելով 0.11 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 420 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 424 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 415-117 դրամ է, իսկ վաճառքը՝ 423-426 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում  միջին փոխարժեքը կազմում է 419.34  դրամ (հուլիսի 19-ի համեմատ արժեզրկվելով 0.44 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 436 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.62 դրամ՝ հուլիսի 19-ի համեմատ արժևորվելով 0.04 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է 7.10 դրամ։

Placeholder