Լավրովն ու Բայրամովը քննարկել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքական
10:05 21/07/2022
Աշխարհ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

Նախարարները նշել են այս տարվա փետրվարի 22-ին ստորագրված համաձայնագրի համատեքստում երկկողմ համագործակցության առաջանցիկ զարգացումը։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի դրույթներին խստորեն համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

Placeholder
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը