Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը
Իրավունք
14:47 21/07/2022

Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկատվությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Դատավորների միության մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։

«Այո, Արուսյակ Ալեքսանյանը այսօր կեսօրին անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Դիմումում որևէ պատճառ նշված չէ»,- ասաց Միության մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ։
 

Placeholder
Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը