Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ
Իրավունք
16:33 22/07/2022
Հայաստան

Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ

Ազատագրում շարժման ղեկավար Միկա Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ 

Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու  Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել. «Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»։ 

Նրանք նաև հայտնում են, որ պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

«Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։ 

Հիշեցնենք, որ Մ.Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ 

Placeholder
Միքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է. Պաշտպաններ