Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի Մեջլիսի պատգամավորը հայտնել է, որ անհայտ անձինք կրակել են իր տան վրա
Երկու անհայտ անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ներկայացուցիչ Մաջիդ Նասերի Նեջադի տան վրա, որը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին պատգամավորը խոսել է ուրբաթ օրը։
«Անցած գիշեր, ժամը 12:30-ին, երկու անհայտ տղամարդ մոտոցիկլետներով կրակ են բացել իմ տան վրա»,- նրա խոսքերը մեջբերել է Fars-ը: Նասերի Նեժադի խոսքով՝ ինքը նախկինում սպառնալիքներ չի ստացել։ «Այս պահին կրակոցների պատճառներն անհայտ են»,-հավելել է նա։
Պատգամավորը նշեց, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։
«Դեպքից անմիջապես հետո ես այդ մասին հայտնել եմ ոստիկանություն»,- ասել է Նասերի Նեժադը։