Ռուսաստանի բանկը 2022 թ. կապիտալի արտահոսքի կանխատեսումը 151 միլիարդ դոլարից հասցրեց 246 միլիարդի
Տնտեսություն
16:04 22/07/2022
Աշխարհ

Ռուսաստանի բանկը 2022 թ. կապիտալի արտահոսքի կանխատեսումը 151 միլիարդ դոլարից հասցրեց 246 միլիարդի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքի կանխատեսումը 151 մլրդ դոլարից բարձրացրել է մինչև 246 մլրդ դոլար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել իր կայքում։

Ռուսաստանի բանկը նաև արձանագրել է 2023 թվականի համար իր կանխատեսումը մինչև 125 միլիարդ դոլար՝ 69 միլիարդ դոլարի փոխարեն, իսկ 2024 թ. համար ակնկալվող կապիտալի արտահոսքի սպասումները 24 միլիարդ դոլարից հասցվել է 50 միլիարդ դոլարի:

Հուլիսի սկզբին ամերիկյան CBS հեռուստաալիքին հարցազրույց տված փորձագետները հայտնել էին, որ ռուսական ռուբլին այս տարի զգալի աճ է ցույց տվել և դարձել է լավագույն համաշխարհային արժույթներից մեկը։

Հունվարին զեկուցվել է, որ Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը 2021 թվականին աճել է 1,4 անգամ և կազմել 72 մլրդ դոլար, իսկ 2020 թվականին այն ժամանակ կազմել է 50,4 մլրդ դոլար։
 

Placeholder