«Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան
Իրավունք
14:09 22/07/2022
Հայաստան

«Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան

«Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»,-այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել Երևանի Ազատության հրապարակից ապրիլի 22-ին։ 

Ավելի վաղ Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու  Ժիրայր Ղարագյոզյանը տարածել էին հայտարարություն, որտեղ ասված էր. «Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի  դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են  հարվածում  դաշնակից պետությանը։

Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։

 

Placeholder
«Քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց». Արսեն Բաբայան