ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ
Քաղաքական
11:45 22/07/2022
Հայաստան

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ

Քվորում չլինելու պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը երկու ժամով հետաձգվել է:

Հիշեցնենք, որ նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին պատգամավորներին մանդատից զրկելու հարցով: Ցուցակից բացակայում են պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Իշխան Զաքարյանի անունները:

Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Նա «մի քանի պատճառներից» երկուսն էր նշել։

 

 

Placeholder
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ