Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմունոլոգ. Կարելի է խոսել COVID-19-ի նոր ալիքի մասին, բայց վտանգավոր չէ
«Այսօր մենք կարող ենք խոսել Ռուսաստանում COVID-19-ի նոր ալիքի մասին, բայց դա վտանգավոր չէ, դա համաճարակի «պոչն» է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը։
«Կարելի է ասել, որ նոր ալիք է, բայց դա վտանգավոր չէ: Եթե նայեք, մահացությունը չի աճում, այն նույնիսկ նվազում է: Սա այն է, ինչ ես անվանում եմ համաճարակի «պոչը», քանի որ վիրուսի նոր ենթատեսակները բոլոր նախկին մնացորդներն են», - ասել է Ժեմչուգովը։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը հայտնել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID-19-ի դեպքերի աճ է նկատվել գրեթե ողջ Ռուսաստանում, բացառությամբ Հեռավոր Արևելքի, բայց այն պայթունավտանգ բռնկում չէ։