ԵՄ-ն 477 միլիարդ եվրո է հատկացնում մշակույթի ոլորտի զարգացման համար
Մշակույթ
18:15 23/07/2022
Աշխարհ

ԵՄ-ն 477 միլիարդ եվրո է հատկացնում մշակույթի ոլորտի զարգացման համար

Եվրամիությունը  477 միլիարդ եվրո է հատկացնում (ՀՆԱ-ի գրեթե 4%-ը) մշակութային ոլորտի զարգացման համար։ Այս ոլորտում ԵՄ-ում ներգրավված  է 8 միլիոն մարդ։

Նորարարության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքով, կորոնավիրուսային համաճարակը ցույց է տվել, որ անհրաժեշտ է օգնել թանգարաններին և մշակութային այլ հաստատություններին հարմարվել սահմանափակումներին և անցում կատարել թվային տեխնոլոգիաներին։

Artguide.com-ի հաղորդմամբ, եվրոպական հիմնադրամները 10 միլիարդ եվրո են հատկացրել այս ոլորտում տարբեր նախագծերի համար, ներառյալ Բելգիայի կերպարվեստի կենտրոնի թվայնացումը, ինչպես նաև դրամաշնորհներ չեխ արվեստագետների համար:

60 տոկոսով՝ մինչև 2,4 մլրդ եվրո, ավելացել է «Creative Europe» («Ստեղծարար Եվրոպա»)  ծրագրի ֆինանսավորումը, որն ուղղված է ԵՄ երկրների միջև մշակութային համագործակցության զարգացմանը:

Placeholder