Սննդաբան Կոպիտկոն խոսել է հայտնի ուտեստի մասին, որը հրահրում է ճարպի կուտակում
Աշխարհում
14:01 23/07/2022
Աշխարհ

Սննդաբան Կոպիտկոն խոսել է հայտնի ուտեստի մասին, որը հրահրում է ճարպի կուտակում

Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, Revital Park կլինիկայի դիետոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Կոպիտկոն ասել է, որ նախաճաշին սուրճի հետ կրուասանը կարող է սկսել օրգանիզմում ճարպերի կուտակման գործընթացը։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոն։

«Կրուասանը չհավասարակշռված ածխաջրածնով, բարձր կալորիականությամբ մթերք է: Եթե այն ուտեք, ապա օրգանիզմում կսկսվի ճարպերի կուտակման գործընթացը»,-պարզաբանել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ կրուասանները թխում են պրեմիում դասի ալյուրից, որի մեջ քիչ տոկոս է կազմում սպիտակուցը և այն գործնականում չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր։

Մարինա Կոպիտկոն խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ հացամթերքներին, որոնք պատրաստվում էին ավելի կոպիտ ալյուրից, քանի որ այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում։
 

Placeholder