Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ. Վահե Գրիգորյան
Իրավաբան Վահե Գրիգորյանը գրում է.
«Մի' զարմացեք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող և ԲՈՒՀ դիմողների թիվը կտրուկ նվազել է. ինչ ցանես, այն էլ կհնձես:
Նրանք նայում են երկրի ղեկավար վարչապետ կոչեցյալին և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարող են պետության ղեկավար դառնալ...
Նրանք նայում են Ազգային ժողովի նիստերը և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է պատգամավոր դառնալ...
Նրանք նայում են կառավարության նիստերը ու լսում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է ոստիկանությունում պարեկ աշխատել և ուսուցչի 5-6 ամսվա աշխատավարձ մեկ ամսում ստանալ...
Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ...
Նրանք նայում են իրենց շուրջբոլորը և տեսնում են, թե ինչպես են տարբեր տարիների ընթացքում տարատեսակ տգետ-տխմարներ դարձել միլիոնատեր...
Ինչ տեսնում են, այն էլ սովորում են...»։