Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայում երկու ամերիկացիների մահը
Քաղաքական
10:25 23/07/2022
Աշխարհ

Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայում երկու ամերիկացիների մահը

Պետդեպարտամենտը հաստատել է վերջերս Ուկրաինայում մարտերի ժամանակ երկու ամերիկացի քաղաքացիների մահվան փաստը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ԱԳՆ-ի անանուն ներկայացուցչին։

«Մենք կարող ենք հաստատել վերջերս Ուկրաինայի Դոնբասի շրջանում ԱՄՆ-ի երկու քաղաքացիների մահը»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ հեռուստաալիքի խոսքերն է մեջբերել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները կապի մեջ են մահացածների ընտանիքների հետ և նրանց տրամադրում են հյուպատոսական բոլոր հնարավոր աջակցությունը։

«Ընտանիքների հանդեպ հարգանքից ելնելով այս դժվարին պահին՝ մենք ձեռնպահ կմնանք հետագա մեկնաբանություններից»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ Հեռուստաալիքը չի տալիս նաև մահացածների անունները՝ նշելով, որ նրանք մասնակցել են ուկրաինական կողմից ռազմական գործողություններին։

Placeholder
Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայում երկու ամերիկացիների մահը