Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
23:18 22/07/2022
Հայաստան

Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեց

«Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց 6 միլիոն դրամ գրավով: Քիչ հետո գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ 

Հիշեցնենք, որ «Ազատագրում» շարժման ղեկավար Մ.Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Մ. Բադալյանի պաշտանները հայտարարել էին, որ այսօր նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր՝ ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ, նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց: Պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, առաջարկել էին դատարանին վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

 

Placeholder
Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեց