Հուլիսի 24-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հասարակություն
15:01 23/07/2022
Հայաստան

Հուլիսի 24-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հայաստանի տարածքում հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով:

Հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Placeholder
Հուլիսի 24-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ