Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Առողջություն
12:39 25/07/2022
Հայաստան

Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  հուլիսի 18-24-ը, կատարվել է ընդհանուր 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 965 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 547 հիվանդ, մահվան 7 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 1144 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 317 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 154 685 թեստավորում:

Նշենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են։ Հունիսի 6-12-ը  ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝  60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք, հունիսի 27-ից հուլիսի 3-ը 174 դեպք, հուլիսի 4-10-ը՝ 354 դեպք, հուլիսի 11-17-ը՝  կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք։ Մահվան դեպքեր չէին արձանագրվել։

Placeholder