Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից
Տնտեսություն
15:45 25/07/2022
Աշխարհ

Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից

Հունաստանը հուլիսի 26-ին կայանալիք Եվրամիության էներգետիկայի նախարարների արտահերթ նիստում կպահանջի իրեն հանել Եվրահանձնաժողովի՝ գազի սպառումը 15 %-ով կամավոր նվազեցնելու ծրագրից: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։

Նրա խոսքով, Աթենքը չի կարող աջակցել ԵՀ-ի այս ծրագրին, քանի որ Հունաստանի դեպքում խոսքը գնում է բնական գազի սպառումը 24%-ով նվազեցնելու մասին:

Իկոնոմուն ընդգծել է, որ Հունաստանը կձգտի փոխել այս պլանը, նա անընդունելի է համարում ԵՀ-ի ծրագիրը ներկայիս տեսքով։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ եթե կրճատման որոշում կայացվի, ապա այն կկայացվի 2021 թվականի տվյալների հիման վրա, այլ ոչ թե 15 տարվա միջինի։
 

Placeholder