Ճապոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Աշխարհում
15:55 25/07/2022
Աշխարհ

Ճապոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը

Ճապոնիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ 30-ամյա հիվանդը Տոկիոյից է։

Կապիկ ջրծաղիկը այժմ հայտնաբերվել է 75 երկրում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը արտահերթ նիստում կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև:

Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Ցան կարող է զարգանալ, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

 

Placeholder