Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը բաժանվում է կնոջից՝ Իլոն Մասկի հետ ունեցած սիրավեպի պատճառով
Աշխարհում
09:00 25/07/2022
Աշխարհ

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը բաժանվում է կնոջից՝ Իլոն Մասկի հետ ունեցած սիրավեպի պատճառով

2021 թվականի աշնանը SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարճ սիրավեպ է ունեցել Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ դա Բրինին դրդել է ամուսնալուծության հայց ներկայացնել ընթացիկ տարվա սկզբին և վերջ դրել երկու գործարարների երկարատև ընկերությանը։

Բրինն ու Մասկը վաղեմի ընկերներ էին։ Tesla-ի ղեկավարը պատմել է, երկար տարիներ կանոնավոր կերպով գիշերել է Բրինի տանը՝ Սիլիկոնային հովտում։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բրինը ամուսնալուծվում է իր երկրորդ կնոջից՝ Շանահանից։ Գործարարը կնոջից բաժանվում է երեք տարվա ամուսնությունից հետո։

Բրինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ վկայակոչելով «անհաշտելի տարաձայնությունները», ասվում է դատական փաստաթղթերում: Ամուսինները երեք տարեկան որդի ունեն, և փորձում են գաղտնի պահել մանրամասները, ուստի դատարանին խնդրել են կնքել փաստաթղթերը։

Սերգեյ Բրինը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում է։ Միլիարդատերը սկսել է հանդիպել Նիկոլ Շանահանի հետ 2017 թվականին, իսկ երկու տարի անց զույգն ամուսնացել է։ Բրինը նախկինում ամուսնացած է եղել կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Էնն Վոժիցկիի հետ, որն ամուսնալուծությունից հետո դարձել է միլիարդատեր։
 

Placeholder