Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Աշխարհում
09:44 25/07/2022
Աշխարհ

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Լոս Անջելեսի այգիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ավելի վաղ քաղաքի հրշեջ վարչությունը հայտնել էր, որ միջադեպի արդյունքում տուժել է յոթ մարդ:
Նշվում է, որ կրակողները կարող էին լինել առնվազն երկուսը։

Հեռուստաալիքը մանրամասնել է, որ միջադեպը եղել է կողմերի միջև վեճի պատճառով։
Հրաձգությունը տեղի է ունեցել Peck Park-ի մոտ, որտեղ այդ պահին ավտոշոու էր տեղի ունենում։

Placeholder
Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել