Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը
Մշակույթ
14:59 25/07/2022
Տարածաշրջան

Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը

Հուլիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ նշվել է  «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը՝ հյուրերն այցելել են  հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Jnews-ի հաղորդմամբ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ասել  է, որ  տունճթանգարանի ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։ 

Տոնը նշվել է գյուղից ոչ հեռու՝ դաշտում։ Ելույթներին հաջորդել են համերգային ծրագիր և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։

Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։

Placeholder
Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը