Wildberries-ը 2022 թ-ին առաջին անգամ գրանցել է դիմակների պահանջարկի աճ
Տնտեսություն
10:41 25/07/2022
Աշխարհ

Wildberries-ը 2022 թ-ին առաջին անգամ գրանցել է դիմակների պահանջարկի աճ

Ռուսաստանում խոշորագույն առցանց հարթակը՝ Wildberries-ը, 2022 թվականին առաջին անգամ գրանցել է միանգամյա օգտագործման դիմակներ և մաշկի հակասեպտիկներ գնելու պահանջարկի աճ՝ կորոնավիրուսի դեպքերի ավելացման և իշխանությունների կողմից հասարակական վայրերում պաշտպանիչ միջոցներ օգտագործելու վերաբերյալ առաջարկությունների ֆոնին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ընկերությունից։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 11-ից հուլիսի 24-ը, դիմակների պահանջարկը հունիսի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է (109%-ով): Մինչ այդ, ըստ Wildberries-ի, դիմակների վաճառքը աստիճանաբար նվազում էր։

Դիմակների ամենամեծ պահանջարկը գրանցվել է Կալուգայում (267%), Աստրախանում (218%), Կուրսկում (209%), Մոսկվայում (198%) և Տուլայի մարզում (195%)։ Խոշոր շրջաններից պահանջարկն աճել է նաև Մոսկվայի մարզում՝ 155%-ով և Սանկտ Պետերբուրգում՝ 110%-ով։

Ըստ ընկերության վերլուծական ծառայության, ռուսները հիմնականում նախընտրում են գնել այնպիսի տուփեր, որոնցում կա 50-100 հատ դիմակ։
 

Placeholder
Wildberries-ը 2022 թ-ին առաջին անգամ գրանցել է դիմակների պահանջարկի աճ