Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
Քաղաքական
18:02 26/07/2022
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է օգոստոսի 5-ին այցելել Սոչի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Սոչի»,- ասվել է եթերի ժամանակ։

Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և «մթերքային գործարքը»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռիա Նովոստիին հաստատել է, որ Պուտինը Էրդողանին կընդունի Սոչիում օգոստոսի 5-ին։

Placeholder