Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով
Տնտեսություն
17:40 25/07/2022
Հայաստան

Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով

«Կոնվերս-Ֆաստ»  և  «Կոնվերս-Ֆաստպլյուս» վարկատեսակներն արդեն հասանելի են նաև ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ վարկատեսակների շրջանակում Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքի մարման համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:

Բանկի հաճախորդ հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված «Կոնվերս-Ֆաստ» վարկատեսակի շրջանակում ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ Եվրո):

Հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերերը մինչև 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով գումար կարող են ստանալ «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակի շրջանակում:

Վարկավորման առավելագույն ժամկետը 36 ամիս է, իսկ վճարային քարտերով օվերդրաֆտների դեպքում՝ 60 ամիս:

Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորումն իրականացվում է բանկային հաշիվների շրջանառության հիման վրա:

Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորմա հարթակը՝  https://sme.conversebank.am/։ Մանրամասների համար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով