Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
13:40 26/07/2022
Հայաստան

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հուլիսի 26-27-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-21 մ/վրկ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ:

 

Placeholder
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում