Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել
Աշխարհում
16:11 27/07/2022
Աշխարհ

Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Առաջին կիսամյակում տարբեր պատճառներով Թուրքիայում հանգստանալիս մահացել է Ռուսաստանի Դաշնության 50 քաղաքացի, բացի այդ, զբոսաշրջիկների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նման վիճակագրություն է հրապարակել Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:

«Առաջին վեց ամիսների ընթացքում մենք, ցավոք, ռուսաստանցիների շրջանում ունենք 50 մահ: Այս ցուցանիշը վիճակագրության մեջ է: Հիմնական պատճառները քրոնիկ հիվանդություններն են, առաջին հերթին սրտանոթայինը, ջրահեղձությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները: Վերջին մեկ ամսում ի հայտ եկավ մոռացված մի միտում՝ Covid-19 հիվանդություններով  զբոսաշրջիկներ: Այժմ Թուրքիայի հարավային նահանգներում նման 20 մարդ կա»,-ասել է նա «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Երխովը նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն արձանագրել են ճանապարհատրանսպորտային 10 ծանր պատահար, որոնց հետևանքով տուժել է ՌԴ մոտ 50 քաղաքացի։

Դեսպանն ասել է, որ սոցիալական ցանցերը և լրատվամիջոցները հաճախ պարունակում են նորություններ թուրքական հանգստավայրերում օտարերկրյա և ռուս զբոսաշրջիկների միջև կոնֆլիկտների մասին «կա՛մ միջազգային, կա՛մ քաղաքական հողի վրա»:

«Ցանկանում եմ առաջարկել նրանց, ովքեր բախվում են նման միջադեպերի, անհապաղ դիմեն Անթալիայի գլխավոր հյուպատոսություն: Անձնակազմը կտրամադրի որակյալ օգնություն: Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ նման դեպքերն անուշադրության չեն մատնվի, և միջադեպի պատասխանատուները անպատիժ չեն մնա»,-եզրափակել է Երխովը։

Placeholder
Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել