ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
Քաղաքական
11:46 27/07/2022
Աշխարհ

ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար

Հանրապետական կուսակցության ամերիկացի սենատորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից Չինաստան վառելիք տեղափոխող տանկերներ ապահովագրողների դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նախաձեռնության հեղինակներն են Մարկո Ռուբիոն, Ռիկ Սքոթը և Քևին Կրամերը։ Օրինագծի համաձայն՝ ցանկացած կազմակերպություն, որը նպաստում է Չինաստան ռուսական նավթի կամ հեղուկ գազի մատակարարման գործարքներին, պետք է բախվի «լուրջ հետևանքների»։

Միաժամանակ ենթադրվում է, որ այդ միջոցները կարող են վերաբերել նաև չինական պետական ընկերություններին։

Ըստ Ռուբիոյի՝ գնելով ռուսական էներգառեսուրսները՝ Պեկինը աջակցում է Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում։
 

Placeholder