Իրանը Ռուսաստանից տարեկան 10 միլիոն տոննա ցորեն է ուզում
Տնտեսություն
12:51 27/07/2022
Տարածաշրջան

Իրանը Ռուսաստանից տարեկան 10 միլիոն տոննա ցորեն է ուզում

Թեհրանը ձգտում է Ռուսաստանից ցորենի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 10 միլիոն տոննայի։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի փոխնախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալՄեհդի Սաֆարիի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են, որ հացահատիկի քանակը, որը Թեհրանը կգնի Մոսկվայից, «շատ մեծ կլինի»։
«Կարծում եմ, որ Իրանը կկարողանա Ռուսաստանից ներմուծել մինչև 10 միլիոն տոննա ցորեն»,-ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով, հացահատիկի ներկրման դիմաց իրանական կողմը կշարունակի պիստակ, մրգեր, բանջարեղեն և այլ պարենային ապրանքներ մատակարարել Ռուսաստան։

Placeholder