Հսկայական չինական հրթիռի հատվածը Երկրի մակերևույթ կընկնի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում
Կրթություն, գիտություն
20:37 27/07/2022
Աշխարհ

Հսկայական չինական հրթիռի հատվածը Երկրի մակերևույթ կընկնի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում

Տիեզերական աղբի հետագծման Aerospace Corporation ընկերությունը Twitter-ում հայտնել է, որ Long March 5B հրթիռի առաջին հատվածի Երկիր ընկնելու կանխատեսված ժամանակը հուլիսի 31-ին, ժամը 15:07-ին գումարած 24 ժամ է: Հրթիռի հատվածի անկումը տեղի կունենա այն տարածքում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 88%-ը։ Բարեբախտաբար, այս գոտին հիմնականում ներկայացված է օվկիանոսով, ուստի բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն է։ Լուրը հայտնում է 3dnews.ru-ն:

Նմանատիպ իրավիճակ եղել է ընդամենը մեկ տարի առաջ, երբ նույն հրթիռը ուղեծիր դուրս բերեց տիեզերակայանի կենտրոնական մոդուլը: Ավելին, այս պատմությունը կրկնվելու է ևս երկու անգամ՝ այս տարվա հոկտեմբերին՝ երկրորդ լաբորատոր մոդուլի ուղեծիր դուրս բերելու հետևանքով, և հաջորդ տարի, երբ ուղեծիր կուղարկվի չինական տիեզերական աստղադիտակը՝ որպես ուղեծրային կայանի առանձին գործիք։

Փորձագետները դեռ չեն կարող ճշգրիտ հաշվարկել Long March 5B-ի առաջին հատվածի անկման ժամանակն ու վայրը։ Մթնոլորտային հոսքերը և բեկորների պրոֆիլը թույլ չեն տալիս ճշգրիտ կանխատեսումներ անել: Բայց անկման պահի մոտենալուն զուգահեռ վայրի ճշգրտությունը կմեծանա:

Placeholder